900 հազար դոլար վարչապետի աշխատակազմին

900 հազար դոլար վարչապետի աշխատակազմին

Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կփոխանցվի 900 հազար ԱՄՆ դոլար, որը համարժեք է 440 միլիոն դրամին:

Կառավարության օգոստոսի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված թիվ 8 որոշման նախագծի համաձայն՝ ֆինանսական հատկացման նպատակն է «Արբիտրաժային և այլ վեճերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու համար փաստաբանական, իրավաբանական, փորձագիտական ծառայությունների, վեճը լուծող հաշտարարի ծառայությունների, Հայաստանի Հանրապետության շահերից բխող խորհրդատվական բնույթի ծառայությունների ձեռքբերումը»:

Որոշման նախագիծն ընդգրկված է չզեկուցվող հարցերի բաժնում, գրում է NEWS.am-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում