Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի (տեսանյութ)

Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի (տեսանյութ)

Թուրքիայի հյուսիսային նահանգներում հեղեղումների և հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի, հայտնում է Tert.am-ը՝ հղվելով The Guardian-ին:

Նշվում է, որ ջրհեղեղների պատճառով մարդիկ զոհվել են Թուրքիայի Սև ծովի ափին գտնվող Կաստամոնու, Սինոպ և Բարտին նահանգներում:

Ջրհեղեղի պատճառով 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության: Մի շարք ավտոճանապարհներին երթևեկությունն արգելափակված է: Բոզկուրտ քաղաքում փլուզվել է մի քանի բազմահարկ շենք:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կաստամոնուն, Սինոպը և Բարտինը հայտարարել է բնական աղետի գոտի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում