Երևանում՝ Մալաթիայի շուկայի դիմաց Toyota Camry-ում պայթյուն է տեղի ունեցել․ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Երևանում՝ Մալաթիայի շուկայի դիմաց Toyota Camry-ում պայթյուն է տեղի ունեցել․ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Այսօր, օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում պայթյուն է տեղի ունեցել Toyota Camry մակնիշի 08 SG 088 համարանիշի ավտոմեքենայում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Մինչ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների ժամանումը, վիրավորներին տեղում առաջին օգնություն է ցուցաբերել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում