AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանից` Ռուսաստանին վտարելու պլան «Բ»-ն սկսված է

 

Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը CNN Тurk-ին տված հարցազրույցում բացահայտ նշեց, որ Բաքուն Հայաստանին առաջարկել է, որը, մեր վիճակից դուրս գալով իրականում ոչ թե առաջարկ է, այլ պահանջ-պարտադրանք, խաղաղության երկարատև պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, որի կարևորագույն կետերից մեկը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է... Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը պարտադիր պետք է որպես Ադրբեջանի մաս ճանաչի Արցախի տարածքից մնացած 25 տոկոսն էլ այնտեղ բնակվող հայությամբ, ինչը նշանակում է Արցախի վերջնական կորուստ և արցախահայերի ցեղասպանություն...

Իլհամ Ալիևը նաև հայտարարեց, որ այդ պայմանագրի վերաբերյալ կոնկրետ առաջարկներ կան, որոնց մասին, ինչպես հասկացանք, Նիկոլ Անհողը տեղյակ է, բայց որևէ բան չի ասում...

Սա նշանակում է, որ Իլհամ-Նիկոլ տանդեմը սկսել է Ռուսաստանին Հայաստանից վտարելու պլան «Բ»-ն, քանի որ պլան «Ա»-ն ձախողվեց...

Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում հիմնականում պայմանավորված է Արցախյան հարցի չլուծված լինելով և եթե չլինի Արցախյան հարցը, ապա Մոսկվայի ազդեցության հարցը Հայաստանում կդառնա "օրերի" խնդիր... Արցախյան վերջին պատերազմի ժամանակ դավաճան Նիկոլի չկատարած և կատարած քայլերից կարելի է եզրակացնել, որ վերջինս պատրաստվում էր Բաքվին նվիրել ողջ Արցախը և դրա ամբողջ մեղքը բարդել Պուտինի վրա` նրան մեղադրելով Հայաստանին դավաճանելու մեջ, որին կհաջորդեր Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման պահանջով հիստերիան, իսկ հետևանքը կլիներ Ռուսաստանի վտարումը Հայաստանից... Սակայն Մոսկվայում դա ուշ հասկացան... Հասկացան այն ժամանակ, երբ անակնկալ մի քանի հազար թուրքեր ոտքով Հադրութից հասան Շուշի... Ի հեճուկս Նիկոլի, ով բազմիցս, ինչպես պարզվեց հետագայում, մերժել էր ՌԴ-ի կողմից պատերազմի դադարեցման մի քանի առաջարկները, հայերի կողմից Շուշիի կորստից հետո Մոսկվան շատ արագ պարտադրեց Երևանին և Բաքվին դադարեցնել պատերազմը և համաձայնել 5 տարով հայերի կողմից վերահսկվող Արցախի մնացած 25 տոկոսում տեղակայել ռուս խաղաղապահներին...

Ինչպես ասում են՝ վարունգը թարս բուսնեց. Իլհամ- Նիկոլ տանդեմը ոչ միայն չկարողացավ ձերբազատվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից, այլև խաղաղապահների անվան տակ ստեղծվեց երկրորդ ռազմաբազան Հայաստան-Արցախում... Մոսկվան մտածում էր, որ այս ամենից հետո, երբ Պուտինը չբացահայտեց Նիկոլի ո՛վ լինելը, Հայաստանի ղեկավարությունը շնորհակալ կլինի ռուսներին... Արտաքուստ՝ դա այդպես է... Սակայն ռուսները սխալվում էին... Նիկոլի հետևում կանգնած ուժերը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իրենց դրածոն լեգիտիմացրեց իր դավաճանությունը, որքան կարելի է հասկանալ, Հայաստանից ՌԴ-ին վտարելու պլան «Բ»-ին են անցել, որի մասին ազդարարեց Ալիևը CNN Тurk-ին տված հարցազրույցում՝ ակնարկելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երկարատև պայմանագրի կնքման մասին, ինչը նշանակում է, որ ողջ Արցախը պատերազմով թուրքին հանձնելու տապալված օպերացիայի փոխարեն Նիկոլ Անհողն այն Բաքվին կզիջի խաղաղության պայմանագրով, որին, ըստ այս ամենի հետևում կանգնած ուժերի, ՌԴ-ն չի կարողանա խոչընդոտել և 4 տարի հետո ՌԴ-ն կամ պետք է դուրս բերի իր խաղաղապահներին Արցախից, կամ էլ Արցախի համար բացահայտ առճակատման գնա ադրբեջանաթուրքական տանդեմի և նրանց թիկունքում կանգնած ուժերի դեմ, որոնք Մոսկվային կմեղադրեն Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ... Արցախից մնացած մասից ռուս խաղաղապահների դուրս բերմանը կհաջորդի Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու կարճատև օպերացիան...

Ամեն դեպքում, տեղի ունեցող իրադարձությունները, այսպես կոչված խաղաղության երկարատև պայմանագրի, ինչպես նաև, այսպես կոչված "Մեղրիի միջանցքի" շուրջ էլ ավելի են սրելու իրավիճակը Հայաստանի շուրջ, քանի որ Նիկոլը պետք է գիտենա, որ այդ միջանցքի դեմ են հանդես գալիս ոչ միայն Ռուսաստանը, այլև Իրանը, Վրաստանը և հեռավոր Չինաստանը, ինչի հետևանքով Անկարան բավականին "կմոտենա" մահմեդական և թուրքալեզու ույգուրներով բնակեցված Չինաստանի Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանին...

Թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական նկրտումների դեմ պայքարը կրկնակի ծանր է Հայաստանի համար, քանի որ Երևանում ղեկավարությունը գտնվում է թրքամետ խմբի ձեռքում, որը համագործակցում է Հայաստանի թշնամիների հետ և, հմտորեն կիրառելով «ուղեղների լվացման» տեխնոլոգիան, Հայաստանի և Արցախի դժբախտությունների մեջ մեղադրում է ՌԴ-ին և նրա ղեկավարությանը...

Հետաքրքիր է, եթե Նիկոլ Անհողը ստորագրի ինչ-որ փաստաթուղթ Ադրբեջանի բռնապետի հետ, ապա նիկոլապաշտները կրկին այդ ամենի համար մեղադրելու՞ են ռուսներին և հայտարարեն, թե «խեղճ Նիկոլն ի՛նչ աներ»...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Լրահոս
Մասիսում 38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է Անձնագրայինում հերթերը կամաց-կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին. «Իրավունք» Արմեն Գրիգորյանը կռիվ է գցել ՔՊ-ի «տանը». «Հրապարակ» Առավոտյան 10:30-ին հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ․ Հովհաննես Հարությունյան ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը. «Ժողովուրդ» Երևանի և 3 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի մի շարք տարածքներում գազ չի լինի Փաշինյանը գինովցել է և Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում . «Հրապարակ» «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել. «Հրապարակ» Թշնամին մինչև 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիևին. Մովսես Հակոբյան «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման Հերոսների ծնողների վրա ձեռք բարձրացնողը Հայաստանում տեղ չունի Արարատում 63-ամյա տղամարդը դանակը ձեռքին, մտել է հիվանդանոց, ասելով, որ պետք է բժշկին սպանի Արցախին կապող միջանցքը փոխվելուց հետո բնակչությունը Բերձորից դուրս կգա․ Բերձորի քաղաքապետ Կաթողիկոսի եղբորորդին կմնա կալանքի տակ Բերձորից պետք է դուրս գանք, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ծեծուջարդ զոհվածների ծնողների ու անցորդի միջև. տեսանյութ 2023 թ․-ի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում Երգիչ Ռազմիկ Ամյանն իր նոր երգը՝ «Հերոս հայ», նվիրել է հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է․ «Ժողովուրդ» ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկից Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը․ «Փաստ» ՔՊ-ում ներթիմային մրցակցությունը սրվել է. կատաղի պայքար է ընթանում․ «Հրապարակ» Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ. հայտարարություն Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ Խղճում եմ իրենց, սրանով նեղություն չեն տալիս. Սաղաթելյանը՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից իրեն զրկելու մասին Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, որից 33-ը՝ զինծառայող Առաջարկում եմ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել է նախարարությունների առջև. Պարսյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արցախի ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել․ տեսանյութ Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը Ոսկու և արծաթի գները նվազել են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan