«Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորն ինքնասպանություն է գործել

«Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորն ինքնասպանություն է գործել

Tert.am-ի տեղեկություններով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավոր Ա. Սիմոնյանն ինքնասպանություն է գործել։

Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով` անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ։

Ըստ Tert.am-ի տեղեկությունների` դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14–ին։ Քանի որ Քրեակատարողական ծառայությունը դեպքի մասին տեղեկություն չի տրամադրել, Tert.am-ը փորձեց պարզաբանում ստանալ դեպքը հաստատելու, ինչպես նաև այն մասին, թե արդյոք դեպքի պահին կալանավորը խցում միայնակ է եղել։

ՔԿՀ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մանրամասների վերաբերյալ քիչ անց տեղեկություն կհայտնեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում