Վրաստան-Հայաստան սահմանին գրանցված երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել

Վրաստան-Հայաստան սահմանին գրանցված երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել

Օգոստոսի 16-ին ժամը 5։44-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելեք տեղի ունեցած 4.5 մագնիտուդով երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել։ Տեղի է ունենում օջախային գոտու լիցքաթափում։ Ջավախքի խզվածքային գոտին մշտապես ակտիվ է։ Հաճախ են երկրաշարժեր գրանցվում։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հիշեցնենք, որ նախորդ երկրաշարժերը կրկին նույն գոտում էին գրանցվել՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 3:00-ին, օգոստոսի 15-ին, օգոստոսի 6-ին՝ 3-4 և օգոստոսի 7-ին՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում