Ալիևներն այցելել են Քարվաճառ և Քաշաթաղ, մասնակցել թունելների և օդանավակայանի հիմնարկեքին

Ալիևներն այցելել են Քարվաճառ և Քաշաթաղ, մասնակցել թունելների և օդանավակայանի հիմնարկեքին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան երկուշաբթի այցելել են Արցախի՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ տանցած Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններ, գրում է Tert.am-ը` հղվելով ադրբեջանական լրատվամիջոցներին:

Նրանք մասնակցել են Մռավի լեռնաշղթայում կառուցվելիք թունելի հիմնարկեքին, ծանոթացել Քաշաթաղի փոքր հիդրոէլեկտրակայանում իրականացվող աշխատանքներին: Այնուհետև տեղի է ունեցել «Քելբաջար» 110/35/10 կիլովոլտ հզորությամբ ենթակայանի բացումը:

Այցի ընթացքում Ալիևը մասնակցել է նաև Քարվաճառճ-Բերձոր մայրուղու վրա կառուցվելիք թունելի, ինչպես նաև Բերձորի միջազգային օդանավակայանի հիմնարկեքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում