Սևանից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակը սահմանվեց մինչև 245 մլն խորանարդ մետրը․ ԱԺ–ն ընդունեց նախագիծը

Սևանից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակը սահմանվեց մինչև 245 մլն խորանարդ մետրը․ ԱԺ–ն ընդունեց նախագիծը

Խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակի հարցով նախագիծը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում էր 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3:

Անհրաժեշտություն էր առաջացել մեղմելու հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը: Նախագիծը դրվեց քվեարկության, որին «կողմ» քվեարկեց 65, «դեմ» 18, «ձեռնպահ» 0 պատգամավոր:

Մինչ այս Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանված էր մինչև 170 մլն մ3:

Հետևեք մեզ նաև Telegram-ում