Քաղաքացիները նկարահանել են ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի անկումը (տեսանյութ)

Քաղաքացիները նկարահանել են ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի անկումը (տեսանյութ)

Օգոստոսի 17-ին Մոսկվայի մարզում կործանվել է Իլ -112 Վ թեթև ռազմական տրանսպորտային ինքնաթիռի միակ թռիչքային նմուշը: Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռում գտնվող բոլոր երեք մարդիկ զոհվել են: 

Ինչպես գրում է Tert.am-ը, ինքնաթիռը կործանվել է մերձմոսկովյան Կուբինկա օդանավակայանում վայրէջք կատարելիս;

Ընկնելուց առաջ ինքնաթիռի աջ շարժիչը հրդեհվել է, որից հետո ինքնաթիռը թեքվել է դեպի աջ եզր, սկսել արագությունը կորցնել, շրջվել և ընկել թռիչքուղուց 1,5 կմ հեռավորության վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում