Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը: Այս մասին հայտնում է ՀՀ փոխվարչապետի մամուլի գրասենյակը։

«Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները: Քննարկել են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը»,- նշվում է ՌԴ կառավարության կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում