Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ Երևանում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 23։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարտիրոսյան փողոցի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում