Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ռումինիայի Յասի քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը։

Հայկական շախմատի պատմության մեջ առաջին անգամ կանանց պայքարում Հայաստանը չեմպիոն ունի: Հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը վերջին տուրում կարողացավ առավելության հասնել էստոնուհի Մաի Նարվայի նկատմամբ ու վաստակած 9 միավոր դառնալ Եվրոպայի չեմպիոն:

Անցկացրած 11 տուրում Դանիելյանը տարավ 7 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի ու չկրեց ոչ մի պարտություն:

Դանիելյանը 2011 թ-ին դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում