ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին

Մենք որևէ նման առաջարկ չենք ստացել՝ խաղաղության պայմանագիր կլինի, թե ինչ կլինի, բայց մենք սրա մասին դիրքորոշում ունենք՝ խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել ԼՂ հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորման միջոցով, իսկ դա հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է NEWS.am-ը, «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է խաղաղության պայմանագիր կնքել, բայց հայկական կողմը չի արձագանքում դրան:

«Վերջերս համանախագահները հայտարարությամբ են հանդես են եկել, արձագանքել ենք և պատրաստ ենք հիմնախնդրի երկարաժամկետ ու համապարփակ կարգավորման շուրջ բանակցել, և դա կլինի լավագույն խաղաղության պայմանագիրը: Սա է ճանապարհը, իսկ դրա դետալներից է սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկը, իսկ մենք դրան պատրաստ ենք: Այս պահին Ադրբեջանը դրան պատրաստ չէ, իսկ ԼՂ խնդիրը սահմանազատման և սահմանագծման հետ կապ չունի, դրանք առանձին են»,- նշել է ԱԽ քարտուղարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում