«Թուրքիան երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի բռնակցումը». Չավուշօղլու

«Թուրքիան երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի բռնակցումը». Չավուշօղլու

Թուրքիան աջակցում է Ուկրաինայի սահմանների ամբողջականությանը, երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի «բռնակցումը»: Ինչպես փոխանցում է Tert.am-ը, հղվելով «Անադոլու» գործակալությանը, այս մասին Կիևում անցկացվելիք «Ղրիմի հարթակ» համաժողովից առաջ լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Մևլյութ Չավուշօղլուն:

Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թուրքիան մասնակցում է գագաթնաժողովին, որպեսզի ցույց տա աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և կարևորությունը, որն իրենք տալիս են ղրիմյան թաթարների իրավունքներին:

«Մենք մշտապես կրկնում ենք, որ երբեք չենք ճանաչել և չենք ճանաչի Ղրիմի բռնակցումը: Սակայն այդ մասին խոսելը բավարար չէ: Մենք արտահայտում ենք մեր համերաշխությունն այլ բարեկամ և դաշնակից երկրներին, որոնք աջակցում են Ղրիմի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»,- ընդգծել է Չավուշօղլուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում