Ռուսաստանի շատ թափանցիկ ակնարկը Հայաստանին և Ադրբեջանին

Ռուսաստանի շատ թափանցիկ ակնարկը Հայաստանին և Ադրբեջանին

Նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում նշում էին պետական դրոշի տոնը։ Այդ առթիվ Ռուսաստանի բազում քաղաքներում տոնական տարբեր միջոցառումներ են անցկացվել։ Այսպես, Մոսկվայի կենտրոնում ՌԴ քաղաքացիները 1000 քմ մակերեսով դրոշ են բացել, որն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենամեծ դրոշ։

Ռուսաստանի Պետական դրոշի տոնը երեկ առաջին անգամ նշվել է նաև Արցախի Հանրապետությունում։ Նախաձենողը հայկական երկրորդ պետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարությունն էր։ Ինչպես նշված է ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, տոնի կապակցությամբ ՌԴ-ից բերվել է ռուսական 50 մետր երկարությամբ և 5 մետր լայնությամբ դրոշ, որը ցուցադրվել է ողջ անձնակազմին։ Միջոցառումն ավարտվել է 50 մետրանոց դրոշի՝ հանդիսավոր երթով ցուցադրմամբ և ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ:

Իհարկե, ռուսական կողմը պահպանել է միջոցառման անցկացման դիվանագիտական նրբությունները՝ Պետական դրոշի տոնը նշվել է խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման տարածքում։ Բայց այն փաստը, որ ռուսական զինվորականությունը որոշել է ՌԴ Պետական դրոշի տոնը «արտահանել» նաև Արցախ, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում։

Սոս ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում