AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը թուրքական պատուհանով դուրս է գալիս դեպի Եվրոպա.«Գազետա ռու»

 

«Փաշինյանը Թուրքիային կոչ է անում դիվանագիտական հարաբերություններ հաստատել» ենթավերնագրով է սկսվում «Գազետա ռու» ռուսական կայկի քաղաքական մեկնաբան Վլադիմիր Կուլագինի ծավալուն նյութը, որում ասվում է.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ցանկության մասին: Փորձագետների կարծիքով, Անկարան պատրաստ կլինի դա անել միայն այն դեպքում, եթե իր մի շարք պայմաններ բավարարվեն, ինչը կհանգեցնի Հայաստանի կողմից նոր տարածքների կորստի: «Գազետա ռու»-ն ուսումնասիրել է, թե որքանով է իրատեսական երկու երկրների հաշտեցումը և արդյոք ռիսկեր կան Ռուսաստանի համար:

Ինչու՞ է Հայաստանին պետք Թուրքիայի հետ բարեկամությունը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս շաբաթ կրկին հայտարարեց, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների: Կառավարության նիստում նա ասաց, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և 1993 թվականից փակ միջպետական սահմանը, վատ է անդրադառնում տարածաշրջանի կայունության վրա:

«Գազետա ռու»-ին հարցազրույց տված փորձագետները կարծում են, որ Երևանը ձգտում է լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ`պայմանական արևմտյան աշխարհին ինտեգրվելու նպատակով:

«Սա պարադոքս է, բայց Փաշինյանը և իր թիմը Թուրքիային դիտարկում են որպես պատուհան դեպի Եվրոպա: Ահա թե ինչու Փաշինյանի թիմի առանցքային դեմքերը պատերազմից անմիջապես հետո հայտարարեցին Թուրքիայի հետ համագործակցության հաստատման և «հաղթող կողմի հետ երկխոսության» անհրաժեշտության մասին»,-հիշեցնում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Այս աշխարհայացքը քաղաքագետը բացատրում է Փաշինյանի անձով, որը, որպես քաղաքական գործիչ, ձևավորվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարների ազդեցության ներքո: Նրա համար Թուրքիայի հետ հարաբերությունների թեման առանցքայիններից մեկն էր:

«Տեր-Պետրոսյանը և նրա թիմի անդամները, այդ թվում՝ Փաշինյանը, այն գաղափարի կողմնակիցներն են, որ առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված խնդիրների վերջնական լուծման հայկական պետականությունը չի կարող կենսունակ լինել: Առաջին նախագահի թիմը խորապես համոզված էր, որ եթե չլինեին Անկարայի և Բաքվի հետ հակամարտությունները, ապա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում Հայաստանին, իբր, ոչ մի երկիր չէր սպառնա: Չնայած պրակտիկան ապացուցում է, որ դա այդպես չէ»,-ասում է Մաթևոսյանը:

Տեր-Պետրոսյանի մեկ այլ փաստարկով՝ Հայաստանի պարտադրված կախվածությունն է Ռուսաստանից պայմանավորված է Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքների պահպանման հետ: Այս առումով քաղաքագետ Մաթևոսյանը մատնանշում է Մոսկվայի համար հայ-թուրքական հաշտեցման չափազանց բարձր քաղաքական ռիսկերը:

«Եթե Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն, ապա ռուս զինվորականները Ղարաբաղում և Հայաստանում մնալու առնվազն ոչ մի պաշտոնական պատճառ չեն ունեն: Հետևաբար, ո՛չ 102 բազայի, ո՛չ էլ խաղաղապահների կարիք չկա:

Այսինքն, «թուրքական պատուհանը դեպի Եվրոպա» կարող է դառնալ այն ելքը, որը թույլ կտա «Հայաստանին հեռանալ ռուսական ազդեցության ուղեծրից»,- կարծում է հայ վերլուծաբանը:

Թուրքագետ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին մի փոքր այլ տեսակետ ունի: Նրա կարծիքով, միակ բանը, որ Հայաստանը կարող է ձեռք բերել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու դեպքում, սահմանների բացումն է և, որպես հետևանք, նրա եկամուտների ավելացում, հնարավոր են նաև նոր ներդրումներ: Բայց, միևնույն ժամանակ, փորձագետն ասում է, որ դրա անխուսափելի գինը կարող է լինել երկրի տարածքների կորուստը, որը չափազանց բարձր է, և նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները պատրաստ չեն վճարել այն:

Ըստ թուրքագետի, Ռուսաստանի տեսանկյունից, Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատումը կարող է տնտեսապես շահավետ լինել:
«Ռուսաստանը շահագրգռված է Կովկասում հանգստությամբ և սեփական փափուկ ներքևի հատված ունենալու մեջ: Թուրքական շրջափակման վերացումը թույլ կտա Հայաստանին ինքնուրույն վաստակել»,-ասում է Նադեին-Ռաևսկին:

Թարգմանությունը՝ Panorama.am-ի։

Լրահոս
ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը. «Ժողովուրդ» Երևանի և 3 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի մի շարք տարածքներում գազ չի լինի Փաշինյանը գինովցել է և Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում . «Հրապարակ» «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել. «Հրապարակ» Թշնամին մինչև 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիևին. Մովսես Հակոբյան «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման Հերոսների ծնողների վրա ձեռք բարձրացնողը Հայաստանում տեղ չունի Արարատում 63-ամյա տղամարդը դանակը ձեռքին, մտել է հիվանդանոց, ասելով, որ պետք է բժշկին սպանի Արցախին կապող միջանցքը փոխվելուց հետո բնակչությունը Բերձորից դուրս կգա․ Բերձորի քաղաքապետ Կաթողիկոսի եղբորորդին կմնա կալանքի տակ Բերձորից պետք է դուրս գանք, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ծեծուջարդ զոհվածների ծնողների ու անցորդի միջև. տեսանյութ 2023 թ․-ի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում Երգիչ Ռազմիկ Ամյանն իր նոր երգը՝ «Հերոս հայ», նվիրել է հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է․ «Ժողովուրդ» ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկից Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը․ «Փաստ» ՔՊ-ում ներթիմային մրցակցությունը սրվել է. կատաղի պայքար է ընթանում․ «Հրապարակ» Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ. հայտարարություն Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ Խղճում եմ իրենց, սրանով նեղություն չեն տալիս. Սաղաթելյանը՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից իրեն զրկելու մասին Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, որից 33-ը՝ զինծառայող Առաջարկում եմ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել է նախարարությունների առջև. Պարսյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արցախի ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել․ տեսանյութ Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը Ոսկու և արծաթի գները նվազել են Էջմիածին քաղաքում խանութում հրդեհ է բռնկվել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ցուցարարին խեղդող ոստիկանի պաշտոնը բարձրացրել են․ «Հրապարակ» Երևանի և 5 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan