AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Եզդի օրենքով գողե՞ր են ժամանել Հայաստան

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, վերջերս Հայաստան են ժամանել եզդի օրենքով գողեր։ Ըստ լուրերի, նրանք իրենց երկրներում խնդիրներ են ունեցել իրավապահների հետ եւ որոշել են ապահով երկիր տեղափոխվել։ Օրենքով գողերը որոշակի գործարք են առաջարկել մեր իշխանություններին․ ապաստան ՀՀ-ում՝ օր-օրի ավելի լարվող քրեական իրավիճակը զսպելու դիմաց։ Իսկ Հայաստանում դանակահարություններն ու սպանությունները, օրը ցերեկով կրակոցներն այնքան են հաճախացել, որ մեր երկիրը մոտ է Սիցիլիա դառնալուն։

Իշխանությունը կարծում է, որ քրեական աշխարհի միջամտությունը, ինքնակառավարման լծակներ գործի դնելը կարող են իրավիճակը փոխել երկրում։ Այսինքն՝ այն, ինչ չեն կարողանում անել իրավապահները, կանեն գողերը։ Հայտնի են ժամանած օրենքով գողերի անունները՝ Նոդար եւ Դաթո։ Ասում են՝ նրանք նույնիսկ հանդիպել են վարչապետի հետ։ Ազգությամբ եզդի գողերի այցը Հայաստան արդեն խոսակցությունների թեմա է դարձել քրեական աշխարհում։ Սա ընկալվել է որպես դրսի եւ տեղի գողերի միջեւ առճակատման վտանգ, հայաստանյան գողականներին սանձելու միջոց։

Հայտնի է, որ Փաշինյանի ու հայաստանյան գողական աշխարհի հարաբերությունները բարդ են՝ «մեր գողականները» նրան չեն ընդունում, եւ պատճառը ոչ միայն նրա հայտարարած պայքարն է քրեական ենթամշակույթ կրող անձանց դեմ ու Քրեական օրենսգրքում համապատասխան հոդված ավելացնելը, այլեւ կրիմինալ աշխարհը չի ներում «երեխեքի գլուխն ուտելն ու հողերը հանձնելը»։ Իսկ եզդի օրենքով գողերի այցը Հայաստան նոր թեմա է ավելացրել այս հակասությունների մեջ։

Ի դեպ, լավատեղյակ անձինք նշում են, որ սա կարող է նաեւ Ուկրաինայի ու ՌԴ-ի հետ հարաբերություններում լարում առաջացնել՝ ՀՀ-ի կողմից նրանց հյուրընկալելը լավ չի դիտվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/11458da7300da3c85595af91a4af9b6b

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

Լրահոս
Ստորաբաժանումների ղեկավարներին տրված են հստակ հանձնարարականներ․ ՊՆ ղեկավար Սահմանափակվում են ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտք ու ելքի իրավունքները. Էլինար Վարդանյան Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը Սիրադեղյանը չի ուզել 72 ժամ ձերբակալվել՝ ՀՀ վերադառնալով. փաստաբանները զբաղվում էին․ 24News Մասիսում ջայլամաբուծարան է հիմնվել (Տեսանյութ) Մահացել է Օզդեմիր Բայրաքթարը Կցանկանայի Հայաստանը դառնա վարպետների երկիր․ նախագահը՝ ամերիկացի լրագրող Նինա Բերլին Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով Կապանի Փելա սարը երկու օր է ադրբեջանցիների վերահսկողության տակ է. Գևորգ Փարսյան Ադրբեջանը պետք է զգույշ լինի և չհայտնվի երրորդ երկրների ծուղակում Ֆեդերիկո Մոնդելչին վերադառնում է Հայաստան. համերգ՝ նվիրված Ազնավուրին և Թարիվերդիևին Եվրոպայում գազի գինն իջել Է մինչև 980 դոլար Ռուսաստանը և Հայաստանը արդյունավետ համագործակցություն են հաստատել. Պուտին Սյունիքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ, հարուցվել է 1 քրգործ Գեղարքունիք ներխուժած Ադրբեջանի ԶՈւ-ն ավելացրել է զինծառայողների քանակը, սպառազինությունը «Բալասանյան» դաշինքը հաղթեց Գյումրիում Դիլիջանում հաղթել է ՔՊ թեկնածու Դավիթ Սարգսյանը Գորիս խոշորացված համայնքում հաղթել է Առուշ Առուշանյանը ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Մեղրիում «Բեզպրեդելը» բերելու է իշխանական բուրգի կազմաքանդման դինամիկայի աճին. Տիգրան Աբրահամյան Գյումրիում «Բալասանյան» դաշինքը հաղթում է ՔՊ-ին, երրորդ տեղում «Զարթոնքն» է «Առուշանյան» դաշինքը Շուռնուխում, Բարձրավանում, Որոտանում, Ներքին Խնձորեսկում առաջատար է ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 15,97 տոկոս․ ԿԸՀ Հայության կենսական շահերի զիջումներով հնարավոր չէ հագեցնել Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը Մահացել է Վանո Սիրադեղյանը Բանակի հրամանատարությունը Սեյրան Օհանյանի նկատառումներն արժանացրեց անպարկեշտ պատասխանի Հայրենիքիս սահմանները պաշտպանում եմ 2 որդիներիս հետ, ծառայելը պատիվ է Տանկիստ Դավիթն իր մի քանի ընկերների հետ զոհվեց դավաճանության, հանցագործության հետևանքով Կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում է 222 մարդ, սարքերին է միացված 89 պացիենտ «ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները միջազգային դատարանում ավարտվել են Արցախի և Հայաստանի ընդդիմադիր խմբակցությունները խորացնում են համագործակցությունը Դալար գյուղում 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո հրկիզել են սպանողի տունը ՀՔԾ-ն թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստան Կեղծ խաղաղասիրություն քարոզողները նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի․ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ ՊԲ-ն հերքում է, Արթուր Դանիելյանը՝ նոր փաստ հրապարակում Ադրբեջանցիներն արգելափակել են Արցախի 5-րդ ՊՇ մի խումբ հայ զինվորների
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan