Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. վիրավորների մեջ նաև երեխաներ կան (լուսանկարներ)

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. վիրավորների մեջ նաև երեխաներ կան (լուսանկարներ)

Այսօր, օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Nissan X-Trail և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Nissan-ը գլխիվայր շրջվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում