AM | RU
USD
EUR
RUB

Հափշտակվել է մոտ 275 միլիոն 860 հազար դրամ․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

 

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները փաստական տվյալներ էին ստացել, որ Երևանի ՓԲ մի ընկերության նախկին տնօրենի կարգադրությունների հիման վրա ընկերության կարիքների համար գնման ընթացակարգերով հայտարարված մրցույթի շրջանակներում գնահատող հանձնաժողովի անդամները, չարամտորեն խախտելով հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, կազմակերպել և անցկացրել են գնման ընթացակարգեր, որոնց արդյունքներով հաղթող է ճանաչվել նախկին տնօրենի հետ փոխկապակցված անձին պատկանող ՍՊ ընկերությունը։

Քննությանը այս պահին հայտնի տվյալներով՝ հիշյալ ընկերության հետ կնքված ընդհանուր 742 միլիոնի դրամից ավելի արժողությամբ միայն «Դրոսել 250 Վ» ապրանքի արժեքը մոտ 20 միլիոն 323 հազար դրամով գերազանցել է ՓԲ ընկերության կողմից այդ ընթացքում նույնանման ապրանքի համար անցկացրած մրցույթում հաղթող ճանաչված արժեքից։

Նույն ժամանակահատվածում վերը նշված ՍՊ ընկերությունը որոշ դեպքերում պայմանագրերով նախատեսված ապրանքների մատակարարումներն իրականացրել է նախատեսված չափերից պակաս քանակով, սակայն ՓԲ ընկերության նախկին տնօրենը չի նախաձեռնել սահմանված կարգով՝ մոտ 2 միլիոն 300 հազար դրամի տույժերի ենթարկելու և նշված ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար որևէ գործառույթ։

Վերոհիշյալ չարաշահումների հետևանքով ընկերությանը պատճառվել է, նախնական տվյալներով, 22 միլիոն 631 հազար դրամի գույքային վնաս։

Բացի այդ, ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ ՓԲ ընկերության նախկին տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014-2019 թթ. նույն ՍՊ ընկերության հետ 13 տարբեր ապրանքատեսակների վերաբերյալ կնքել է պայմանագրեր կամ դրանց մի մասի կատարման արդյունքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրություններ, ինչի արդյունքում ՓԲ ընկերության միջոցներից հափշտակվել է չմատակարարված ապրանքների դիմաց ՍՊ ընկերությանը փոխանցված մոտ 275 միլիոն 860 հազար դրամ։ Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
Պեկինում իրավիճակը հանգիստ է, անվտանգության միջոցառումներն ուժեղացված չեն ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին Ինչպես Փաշինյանը քանդեց բանակը․ ռազմական փորձագետի հիմնավորումը․ տեսանյութ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները հայտարարում են՝ սեպտեմբերի 27-ին թույլ չեն տա Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» Ադրբեջանը չհրահրված և չարդարացված զինված ներխուժում սկսեց Հայաստանի տարածք. Արմեն Գևորգյան Արարատ քաղաքում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի Այսօր Ստեփանակերտի օրն է. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրաքաղաքի բնակչությունը կտրուկ աճել է Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան Խոշոր հրդեհ Արշակունյաց պողոտայում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Ոսկու և արծաթի գները նվազել են Հակառակորդը փորձել է անցնել հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հետ է շպրտվել Հայոց Բանակի հարվածը Նիկոլ Փաշինյանին «Սուրմալու»-ի փլատակներում մնացած Mercedes-ը ԱԻՆ-ի աշխատակիցները դեռ չեն հանել Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 7 անձ է հոսպիտալացվել, 5-ը երեխաներ են Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ ՊՆ Ֆրանսիան հորդորում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ որոշ շրջաններ այցելելուց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց Պետք է ստեղծենք առավելագույն լայն համախմբում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար․ Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Եռաբլուրում տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, դատապարտելի է. Տիգրան Ավինյան TikTok-ի արգելափակումները Հայաստանում հանված են. Սամվել Մարտիրոսյան «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին․ ցուցակը գլխավորելու է Դավիթ Խաժակյանը Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարհանվել է 539 ընտանիք Արցախում առաջարկում են վերանայել սեփականության իրավունքի սահմանափակումները Ռոնալդինյոն չափազանց շատ էր սիրում կանանց ու սառը գարեջուր, հակառակ դեպքում մինչև 60 տարեկան կխաղար Սա դավաճանություն է, պարտվողականության ու Հայրենիք հանձնելու գործընթացի շարունակություն Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Ոսկու և արծաթի գներն աճել են Աջապահյանը պատրաստ է առաջնորդել երկում տիրող իրավիճակից դուրս գալու շարժումը Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը. Բայդենը՝ Փաշինյանին Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը կանցկացնեն ռազմածովային ուժերի համատեղ զինավարժանքներ Դիերի մեծ մասը Մարտունու դիահերձարանում է, ծնողներին չեն թողնում մտնել. Զոհրաբյան Իրանի զինված ուժերի զորահանդես Է սկսվել Թեհրանում եւ երկրի այլ քաղաքներում ՀՀ ԳՇ պետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակը 35 ՀԿ-ներ պահանջում են ոստիկանապետի պաշտոնանկությունը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan