Վզիս, ձեռքերիս և ոտքերիս հատվածում վնասվածքներ ունեմ. Աննա Մկրտչյան (տեսանյութ)

Վզիս, ձեռքերիս և ոտքերիս հատվածում վնասվածքներ ունեմ. Աննա Մկրտչյան (տեսանյութ)

Վզիս, ձեռքերիս և ոտքերիս հատվածում վնասվածքներ ունեմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած քաշքշուկին:

Նրա խոսքով՝ ԱԺ-ում գտնվող անվտանգության աշխատակիցներն իրականում անվտագության հետ կապ չունեն, նրանք ծառայում են բացառապես Նիկոլ Փաշինյանի շահին։

«Անվտանգության աշխատակիցները ՀՀ անվտանգությունը պաշտպանելու հետ որևէ կապ չունեն, նրանք Նիկոլի հոգեկան աշխարհը հանգստացնելու համար են: Զենքերը, համազգեստները նրա համար են, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հարմարավետ զգա»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե ԱԺ նախագահը բազմիցս գերազանցել է իր լիազորությունները:
Աննա Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ-ում ամենաթողություն է: «Իրենք ուզում են ամեն կերպ սահմանափակել իրականության ներթափանցումը ԱԺ դահլիճ։ Այս մարդիկ բացարձակ ստի և կեղծիքի կրողներ են»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում