Երևանի «Բոռա» ռեստորանի մոտ հայտնաբերվել է դանակահարված 3 քաղաքացի. Shamshyan.com

Այսօր՝ օգոսոտոսի 25-ին, վիճաբանություն, ծեծռկտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցի «Բոռա» ռեստոանային համալիրի հետնամասում դանակահարված քաղաքացիներ կան։ Ոստիկանները նշված վայրում և դրան հարակից տարածքոմ հայտնաբերել են դանակահարված՝ Երևանի բնակիչներ, 67-ամյա Արամայիս Բադալյանին, 23-ամյա Էրիկ Սիմոնյանին և 26-ամյա Տիգրան Գրիգորյանին։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում և դրան հարակից տարածքներում հայտնաբերել են արնանման հետքեր, քաղաքացիների սեփականություն հանդիսացող ավտոմեքենաների վրա նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձանց դանակահարելու կասկածանքով Մալաթիայի ոստիկանները՝ բաժնի պետ Ա. Մելոյանի գլխավորությամբ հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արման Եղիազարյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում