«Փաստ». «Հեղափոխության պահապաններին» աշխատանքով են ապահովել ԱԱԾ-ում

«Փաստ». «Հեղափոխության պահապաններին» աշխատանքով են ապահովել ԱԱԾ-ում

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, իշխանությունները գտել են իրենց «Հեղափոխության պահապաններ» հռչակած խմբի անդամների աշխատանքի հարցը լուծելու ձևը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նրանց աշխատանքի են ընդունել ԱԱԾ 10-րդ վարչությունում: Խոսքն, ըստ էության, պետական պահպանության ծառայության մասին է: Ի դեպ, հենց այս վարչության ծառայողներն են մեծ քանակով ապահովում Ազգային ժողովի անվտանգությունը:

Ծառայության ղեկավարը Սարգիս Հովհաննիսյանն է: Հավելենք, որ «Հեղափոխության պահապանները» պարբերաբար սպառնալիքներով, ինչպես նաև ծաղրական, հեգնական գրառումներով են հանդես գալիս ընդդիմադիրների ու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր «թթու խոսք» են ասում Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ավելին, ժամանակին հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, որ նրանք մի տղամարդու ստիպում էին ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում