«Ժողովուրդ»․ Պարալիզացում. պաշտոնյաները, բան ու գործ թողած, ԱԺ ծեծկռտուքներին են հետևում

«Ժողովուրդ»․ Պարալիզացում. պաշտոնյաները, բան ու գործ թողած, ԱԺ ծեծկռտուքներին են հետևում

«8-րդ գումարման խորհրդարանում շարունակվող սրացումները, ծեծկռտուքներն ու հայհոյանքները ՀՀ պետական շատ կառույցների աշխատանքը պարալիզացրել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեծ ու փոքր պաշտոնյաներ իրենց օրը սկսում են Ազգային ժողովի նիստերի ընթացքին հետևելով, իրավիճակը վերլուծելով:

Կառավարության, նախարարությունների, դատական համակարգի, ուժային բոլոր կառույցների աշխատակիցների մեծ մասը անգործության է մատնված: Ուժային կառույցները, բուն գործերը թողած, հետևում են Աժ ծեծկռտուքին, դատական նիստերը, հարցաքննությունները, որոնք շատ շտապ չեն, հիմնականում հետաձգվում են կամ չեն կայանում:

Անգամ ԲԴԽ պլանավորված նիստերը չեն կայանում: Բոլորը սպասում են՝ ինչ է կատարվելու ԱԺ-ում: Բայց ամենաուշագրավն այն է, որ այս լարված իրավիճակում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն արձակուրդի մեջ է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում