«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանը արդեն հասցրել է ցուցադրել իրեն արտգործնախարարությունում

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանը արդեն հասցրել է ցուցադրել իրեն արտգործնախարարությունում

«Արարատ Միրզոյանը, ըստ ամենայնի, չի կարողանում հաղթահարել պատերազմից հետո նոյեմբերի 9-ի գիշերն իր հետ կատարվածի սթրեսը և իր վախերն արդեն հասցրել է նաև Արտգործնախարարությունում ցուցադրել։

Նախարարության մեր աղբյուրները պատմում են, որ նորանշանակ նախարարի ելումուտի ժամանակ նրա թիկնազորն ուղղակի կանգնեցնում է օդը` «մաքրելով» ցանկացածին շեֆի ճանապարհից։ Աշխատակիցները հիշում են, որ նման «հավսար-զգաստ» վիճակներ մեկ էլ Էդվարդ Նալբանդյանի պաշտոնավարման օրոք են զգացել։

Հիշեցնենք, որ Միրզոյանը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը բռնության ենթարկվեց կառավարություն մուտք գործած ամբոխի կողմից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում