Թուրք-հայկական «դրական ազդակներ»՝ Փաշինյանն ու Էրդողանը նոր գործընթաց են սկսում

Թուրք-հայկական «դրական ազդակներ»՝ Փաշինյանն ու Էրդողանը նոր գործընթաց են սկսում

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իր ծրագրի հետ կապված Թուրքիայից դրական ազդակներ են ստացվել։ Նա նաև հավելել, որ «դրական ազդակներին դրական ազդակներ կտանք»՝ փաստացի խոստովանելով, որ պատրաստ է երկխոսություն սկսել Էրդողանի կառավարության հետ։

Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է, չի տեղեկացրել, թե կոնկրետ ինչ խողովակներով է Թուրքիայից դրական ազդակներ ստացել և ինչ խողովակներով է պատրաստվում իր բաժին դրական ազդակներն ուղղել Էրդողանին։ Բայց ակնհայտ է, որ ՀՀ և Թուրքիայի կառավարությունների միջև սառույցը սկսել է հալչել և կողմերը պատրաստվում են «տարածաշրջանային խաղաղության»։

Իսկ թե ինչ գին կվճարի այդ «խաղաղության» համար հայ ժողովուրդը, մնում է կռահել։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում