Նիկոլը հերթական անգամ համբուրեց Ալիևի կոշիկը

Նիկոլը հերթական անգամ համբուրեց Ալիևի կոշիկը

Մարդն առնվազն տգետ պետք է լինի՝ չհասկանալու, թե ինչու Ալիևը «բացեց» Գորիս-Կապան ավտոճանապարհը։ «Բացել» բառն այստեղ իսկապես պետք է չակերտների մեջ դնել, որովհետև այսուհետ այդ ճանապարհի վրա ռուս և ադրբեջանցի սահմանապահների համատեղ անցակետ է գործելու։ Այսինքն՝ Սյունիքի մի քաղաքից մյուսը գնալու համար ՀՀ քաղաքացիները կանգնելու են ադրբեջանական անցակետում, վերջիններս, եթե կամենան, կստուգեն մեքենաները, մարդկանց, հետո «բարի ճանապարհ» կմաղթեն։ Բայց ՀՀ դավաճան վարչապետին դա քիչ է հետաքրքրում։ Կարևորը վաղը նա կկանգնի և շատ հպարտ կհայտարարի, որ հիմա էլ Ադրբեջանից է «դրական ազդակներ» ստանում՝ ճանապարհը բաց է։

Իսկ ճանապարհը «բաց է», որվհետև այսօր Նիկոլը հերթական անգամ համբուրել է Ալիևի կոշիկը և Շուռնուխն ու Կարմրաքարը ադրբեջանական անուններով կոչել՝ Չայզամի և Էյվազլի։ Այո, դավաճանը գնացել է այդ քայլին՝ այն էլ ՀՀ Կառավարության նիստի ժամանակ։ Հայ ժողովրդի աչքի առջև։

Առավոտյան մեր կայքում արդեն գրել էինք, որ դավաճան կապիտուլյանտն ու իր կառավարությունը գրեթե բաց տեքստով են Սյունիքի մի մասը ադրբեջանական հայտարարել։ Երևում է սակայն, որ «գրեթե» բառն էլ էր ավելորդ։ Թշնամին շարունակում է գործել ու մաս-մաս նվաճել մեր Հայրենիքը։

Իսկ հայ հանրությունը լուռ է…

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում