«Верно, Никол»․ ադրբեջանական մամուլը խրախճանքի մեջ է Փաշինյանի թրքամետ հայտարարությունից

«Верно, Никол»․ ադրբեջանական մամուլը խրախճանքի մեջ է Փաշինյանի թրքամետ հայտարարությունից

Պատմական Սյունիքի բնակավայրերը ադրբեջանական անվանումներով կոչելու Փաշինյանի թրքամետ հայտարարությունը մեծ ոգեւորություն է առաջացրել ադրբեջանական մամուլում, գրում է Yerkir.am-ը։

Ադրբեջանական caliber.az լրատվամիջոցը անդրադառնալով Փաշինյանի ելույթին՝ գրում է․ «Ճիշտ է Նիկոլ, բոլոր տեղանունները պետք է անվանել պատմականորեն, ադրբեջանական անուններով․ դեպի առաջ»

Հիշեցնենք՝ այսօր Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «ԱԺ-ում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և սրանից հետո արդեն առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում