Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հետագա շփումները տարբեր մակարդակներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում