Ալիևները կրկին Շուշի և Վարանդա են այցելել. լուսանկարներ

Ալիևները կրկին Շուշի և Վարանդա են այցելել. լուսանկարներ

Օգոստոսի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Շուշի են այցելել: Ինչպես հայտնում է Tert.am-ը, հղվելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, նրանք ներկա են գտնվել ադրբեջանցի երգիչ Բյուլ-բյուլի տուն-թանգարանի բացման արարողությանը:

Բացի այդ, Շուշիում այսօր բացվել է ադրբեջանցի պոետ Մոլլա Փանահ Վագիֆի կիսանդրին:

Հաղորդվում է, որ Ալիևներն այսօր այցելել են նաև Ֆիզուլի (Վարանդա), որտեղ ծանոթացել են օդանավակայանի կառուցման աշխատանքների ընթացքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում