Իրավաբան. «Կապիտուլյանտներն անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն»

Իրավաբան. «Կապիտուլյանտներն անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն»

Այսօր ուժի մեջ մտավ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր հոդվածը, որն ամբողջությամ հակասահմանադրական է և չի բխում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։ Վերջինս մասնավորապես նշել է.

«Այս փոփոխության առաջին հասցեատերը հենց լրատվամիջոցներն են լինելու, ու մեղմ ասած տարակուսելի է, թե ինչպես կարող է լրատվամիջոցին սպառնալ ազատազրկում ազատ արտահայտվելու որևէ դրսևորման համար։

Այս փոփոխությունը հակասում է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքին ու ՄԻԵԿ-ին:
Ըստ այդմ ոչ միայն արգելվում է քրեականացումը, այլ նաև արգելվում է պետական իշխանության ներկայացուցիչներին հատուկ պաշտպանությամբ օժտելը՝ հիմնավորմամբ, որ հանրային գործառույթներ իրականացնող պաշտոնյաները ընդհակառակը, պիտի ավելի նվազ պաշտպանված լինեն զրպարտության և վիրավորանքի գործերում, ի տարբերություն հասարակ քաղաքացու։

Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010-ը թվականին, այն ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին։ Այն ըստ էության կրկին քրեականցվեց Գլխավոր դատախազության առաջարկությամբ:

Վաղվանից կապիտուլյանտները անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում