Թշնամուն մեր տուն են բերել և խաղաղություն են խոստանում. փորձագետ

Թշնամուն մեր տուն են բերել և խաղաղություն են խոստանում. փորձագետ

Անգամ եթե թուրքը գա, կանգնի Փարաքարում, դա էլ ստորագրենք տանք, խաղաղություն չի մտնելու մեր երկիր։ Այն, ինչ նրանք կոչում են խաղաղություն, դա իրենց երազախաբ երևակայության արդյունքն է, որովհետև մենք բառիս բուն իմաստով ապրում էինք խաղաղության մեջ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում էYerevan.Today-ը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ադրբեջանի հարցրեով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։

Նա (Նիկոլ Փաշինյան, խմբ․) թշնամուն բերել է մեր տուն և խոստանում է խաղաղություն, որն անգամ թշնամին չի խոստանում։

«Այս մարդը վիզ է դրել ոչնչացնի մեր պետությունը, պետականությունը, դա անում է հանգիստ, առանց նյարդայնանալու։ Բերեց պատերազմ, բերեց զոհ, տնաքանդություն և անորոշ ապագա, և երբևէ չպետք է սպասենք, որ կարող է բարիք պարգևել, նրանք լավագույն դեպքում սերունդ են մատաղ անում»,- ասաց Ադիբեկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում