Եվրոպայի առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա գլխավորում է աղյուսակը

Եվրոպայի առաջնություն. Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա գլխավորում է աղյուսակը

Իսլանդիայում ընթացող Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում կայացան 4-րդ տուրի պարտիաները: Խաղացված տուրերից հետո աղյուսակը 4 միավորով գլխավորում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Այս մասչն տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հովհաննես Գաբուզյանը 3,5 միավորով կիսում է 2-րդ հորիզոնականը: Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 3-ական միավոր, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 2,5:

Հետևեք մեզ նաև Telegram-ում