Ատրճանակով ավազակային հարձակում «Երևան մոլում»

Ատրճանակով ավազակային հարձակում «Երևան մոլում»

Քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Անհայտ անձը գազային ատրճանակով մտել է Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մեջ գործող բանկերից մեկի մասնաճյուղ և ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել մի կապոց գումար։

Տեղում անվտանգության աշխատակիցները, քաղաքացիներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ու ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են այդ քաղաքացուն, ով տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Այս պահին դեպքի վայրում զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։

Փաստի առթիվ Ա. Ալեքսանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հափշտակված գումարն անցնում է 100 մլն դրամից, սակայն վերջնական գումարի չափը պարզվում է։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում