Մենք Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել գերիներին՝ առանց որևէ նախապայմանի. Լավրով

Մենք Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել գերիներին՝ առանց որևէ նախապայմանի. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ առանց պայմանների: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, նա ասել է հայ գործընկերոջ հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշվել է, որ պետք է ազատ արձակվեն այն ռազմագերիները, որոնք այդ պահին են եղել: Այժմ ադրբեջանցիները պահում են հայ զինծառայողների զգալի խմբի, որոնք այնտեղ են հայտնվել նոյեմբերի վերջին՝ հայտարարության՝ ուժի մեջ մտնելուց հետո: Այնոամենայնիվ, ՌԴ նախագահը բոլոր շփումներում, այդ թվում և Իլհամ Ալիևի հետ, այդ ազդակն ուղարկում է: Կոչ ենք անում ադրբեջանական կողմին ազատ արձակել բոլորին առանց նախապայմանների: Դա նշանակալի միջոց կլիներ այն վստահության հաստատման համար, որի կարիքն այս պահին կա: Դա կարևոր հումանիտար քայլ կլիներ»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով Հայաստանի կողմից որպես պատասխան քայլ ականապատման քարտեզների տրամադրումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում