Հետախուզվող քրեական հեղինակությունը հայտնաբերվել է. խափանման միջոցը` կալանք. ոստիկանություն (տեսանյութ)

Հետախուզվող քրեական հեղինակությունը հայտնաբերվել է. խափանման միջոցը` կալանք. ոստիկանություն (տեսանյութ)

Ոստիկանությունը հաղորդագրություն և տեսանյութ է տարածել քրեական հեղինակության հայտնաբերման գործողության մասին։ Հետախուզվողի վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվել է Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների հետ համատեղ:

Օգոստոսի 30-ին, ժամը 17.10-ին, Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում հաշվառված 35-ամյա տղամարդը հայտնաբերվել է Բյուրականում և բերման ենթարկվել բաժին: Նա մեղադրվում էր ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար:
Մասնավորապես, քննությանը հայտնի տվյալներով` քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան ունեցող 35-ամյա տղամարդը ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որի անդամների հետ այս տարվա սկզբին կազմակերպել և իրացրել է մի քաղաքացու առևանգում:

Քաղաքացուն, աչքերը կապած, տարել են անհայտ ուղղությամբ, նրա նկատմամբ գործադրել են ֆիզիկական բռնություն, պահանջել ու շորթման եղանակով ստացել են առանձնապես խոշոր չափի գումար: Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում