Արթուր Վանեցյան. Ամեն ինչ պետք է անենք Արցախի օկուպացված տարածքները դեօկուպացնելու համար

Արթուր Վանեցյան. Ամեն ինչ պետք է անենք Արցախի օկուպացված տարածքները դեօկուպացնելու համար

Ստեփանակերտում կայացել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հանդիպումը Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության երեք ներկայացուցչի հետ։ Անդրադառնալով Արցախին վերաբերող օրակարգային հարցերի՝ Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ ամեն ինչ պետք է անենք Արցախի օկուպացված տարածքները դեօկուպացնելու համար, բայց դա չպետք է լինի պատերազմի միջոցով։

Արթուր Վանեցյանն Արցախի մայրաքաղաքում աշխատանքային հանդիպում է ունեցել նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի անվտանգությանը և ռազմավարական ծրագրերին վերաբերող հարցեր։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին և պատգամավոր Տիգրան Աբրահամյանին հյուրընկալել են նաև Արցախի Ժողովրդավարական կուսակցության գրասենյակում։ Կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի, պատգամավորներ Գեղամ Ստեփանյանի ու Դավիթ Մելքումյանի հետ հանդիպմանը Արթուր Վանեցյանը շեշտել է, որ բոլոր ուժերը պետք է կենտրոնացնել եռամիասնության գաղափարի վերականգնման ուղղությամբ՝ անկախ քաղաքական բանավեճերից, սուր քննարկումներից։ «Պետք է լինենք Արցախի կողքին, միասնական՝ մեր որոշումներում»,- ընդգծել է Վանեցյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում