«Հրապարակ»․ Իշխանությունը կոտրում է Հայկ Մարությանի հենասյուները

«Հրապարակ»․ Իշխանությունը կոտրում է Հայկ Մարությանի հենասյուները

«Երեկ աշխատանքից ազատման դիմում գրեց Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանի որդին։ Իշխանությունը կամաց կոտրում է քաղաքապետ Հայկ Մարությանի հենասյուները, նրա նշանակած թաղապետերին ազատում եւ նշանակում ընտրություններին լավ արդյունքներ ցուցաբերած մարդկանց։

Էրեբունիում խոսում են, որ թաղապետ կնշանակվի ՔՊ շտաբի անդամներից մեկը՝ Վլադը։ Նոր թաղապետերի նշանակման հարցը համակարգում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ում լիազորությունների շրջանակը տասնապատիկ մեծ է Տիգրան Ավինյանի գործառույթներից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում