Ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք, ծաղրող գրառումներ թողել

Ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք, ծաղրող գրառումներ թողել

ՀՀ Տավուշի մարզի Վարագավան և Պառավաքար գյուղերի միջանկյալ հատվածում՝ Հախումի արտեր կոչվող վայրում, նախօրեին ադրբեջանցիների կողմից թողնված գրություն է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացնում են սոցիալական ցանցերի տավուշցի օգտատերերից մեկը։

Նշենք, որ այս պատը, որի վրա հայտնաբերվել է ադրբեջանցիների թողած գրառումը ՀՀ Պետական սահմանից մոտ 3 կիլոմետր ներս է ընկած։ Գրառման մեջ ադրբեջանցիները նշել են, որ այդ տեղից մինչև Կարմիրի գյուղեր 50 կիլոմետր է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում