Վթարի է ենթարկեվել Վարդենիս-Երևան երթուղու Mercedes Sprinter-ը։ Կան 8 վիրավոր

Վթարի է ենթարկեվել Վարդենիս-Երևան երթուղու Mercedes Sprinter-ը։ Կան 8 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի ահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ն ու Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Mercedes Sprinter-ը կողաշրջվել է, այն Վարդենիս-Երևան երթուղին է սպասարկում, իսկ Opel-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մասամբ հայտնվել ձորակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում