Փաշինյանի և Էրդողանի «սիրախաղը» ռուսական «դոբրո» ստացավ

Փաշինյանի և Էրդողանի «սիրախաղը» ռուսական «դոբրո» ստացավ

Նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանն արձանագրել է Երևանի և Անկարայի միջև դրական ազդակների փոխանակումը և պատրաստ է օգնել Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ավելին՝ ՌԴ ԱԳՆ-ն նաև հետաքրքիր է համարել Թուրքիայի նախագահ Էրդողանի ՝ այսպես կոչված «Վեցյակի հարթակ» (Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ խորհրդակցական տարածաշրջանային մեխանիզմի գործարկման գաղափար) գաղափարը։ Ռուսաստանը կարծում է, որ այն կարող է «նպաստել խաղաղության, վստահության ամրապնդմանը, կհանգեցնի Հարավային Կովկասում տնտեսական գործընթացների և համագործակցության խթանմանը»։

Այսպիսով, հիմա արդեն ակնհայտ է, որ օրեր առաջ Փաշինյանի և Էրդողանի միջև սկսված «սիրախաղը» ռուսական «դոբրո» ստացավ, ինչը նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է նոր փուլ մտնել։

Իհարկե, մինչ այս պահը պարզ չէ՝ կա՞ն արդեն որոշակի բանակցություններ կամ դիվանագիտական մեկ այլ գործընթաց այս հարցի հետ կապված, բայց նաև հայտնի է, որ Հայաստանն ու Թուրքիան միմյանց «դրական ազդակներ» փոխանցելու մեխանիզմներ արդեն ունեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում