Երևանում ծեծի է ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության պետը․ տեսախցիկները ֆիքսել են ծեծկռտուքի պահը

Երևանում ծեծի է ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության պետը․ տեսախցիկները ֆիքսել են ծեծկռտուքի պահը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Քրգործը հարուցվել է երեկ, սեպտեմբերի 2-ին Գայի պողոտայում գտնող «Ծիրան» սուպերմարկետում մի խումբ անձանց կողմից տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված սուպերմարկետում մի խումբ անձինք վիճաբանել են, ապա ծեծի ենթարկել սուպերմարկետի անվտանգության պետ 29-ամյա Տ․Խ․-ին։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ, տաք հետքերով պարզել են կռվի մասնակիցների ինքնությունը և «տաք-տաք» նշված արարքը կատարելու կասկածանքով Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ 48-ամյա Էդուարդ Բեյբությանին, նրա որդուն՝ Երևանի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Բեյբությանին, ինչպես նաև՝ պարզել են նրանց հետ մասնակցած ևս մի քանի անձանց ինքնությունը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում