Հայ-վրացական սահմանային անցակետերում ժամային սահմանափակումներ են հաստատվել

Հայ-վրացական սահմանային անցակետերում ժամային սահմանափակումներ են հաստատվել

Հայ-վրացական սահմանային անցակետերը սեպտեմբերի 3-ից կաշխատեն ժամը 10:00-22:00 ընկած ժամանակահատվածում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Նշվում է, որ սեպտեմբերի 3-ից հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10:00-22:00 ընկած ժամանակահատվածում։

«Տեղեկացնում ենք նաև, որ ս․թ․ սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ազատվում են ՊՇՌ (PCR) թեստ հանձնելու պարտադիր պահանջից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում