«Փաստ». 24-ժամյա ռեժիմով Փաշինյանի անվտանգությամբ են զբաղված եղել

«Փաստ». 24-ժամյա ռեժիմով Փաշինյանի անվտանգությամբ են զբաղված եղել

«Փաստ» թերթի տեղեկություններով, անցած մի քանի օրերին Տավուշի մարզի իրավապահ ողջ համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում էր: Բանն այն է, որ իր կարճատև արձակուրդը Նիկոլ Փաշինյանն անցկացնում էր Դիլիջանում, ինչի պատճառով ուժային կառույցները 24-ժամյա ռեժիմով լծված են եղել նրա անվտանգության ապահովմանը:

Տավուշի մարզի մեր աղբյուրները փոխանցում են, որ մարզի իրավապահ համակարգի աշխատակիցները պարզապես ժամերն են հաշվել, թե երբ է Փաշինյանի արձակուրդը ավարտվելու, որ վերադառնա Երևան, իրենք էլ վերադառնան իրենց հիմնական գործառույթներին: Նման վիճակն արդեն «սովորական» է դառնում Փաշինյանի համար, քանզի մեկ անգամ չեն ԶԼՄ-ներն արձանագրել, որ նույնիսկ մեկ օրով որևէ մարզ մեկնելիս նրան անպայման ուղեկցում են համապատասխան կառույցների հարյուրավոր ծառայողներ, որոնց տեղում միանում են տվյալ մարզի բազմաթիվ ուժայիններ, եթե ոչ բոլորը…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում