Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. մոտ 300 գառ ծխահարվել, սատկել է

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. մոտ 300 գառ ծխահարվել, սատկել է

Այսoր` սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում՝ անասնագոմում, կուտակված անասնակեր է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները գյուղացիների օգնությամբ վառվող անասնագոմից դուրս են բերել 20-ից ավելի խոշոր եղջերավոր անասունների, սակայն կրակի և ծխի հետևանքով մոտ 300 գառ, այդ թվում՝ մայրացու, ծխահարվել և սատկել է։

Մինչև այժմ հրշեջները գյուղացիների հետ համատեղ պայքարում են կրակի դեմ։ Պարզվել է, որ անասնագոմը պատկանում է նույն գյուղի բնակիչ Գուրգեն Աբգարյանին, ինչի հետևանքով վերջինս կրել է մոտ 50-60 հազար ԱՄՆ դոլարի վնաս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում