Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ կառավարական կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ կառավարական կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ կապված ՌԴ ՊՆ զինավանների զորանոցային-բնակարանային համալիր ապահովման կազմակերպման մրցույթի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու հետ։

Ինչպես փոխանցում է Tert.am-ը, հղվելով ադրբեջանական լրատվամիջոցների վրա, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան նշել է.

«Այս հարցով Ադրբեջանի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով անհապաղ բողոք է հղել ռուսական կողմին։ Նշվել է, որ նման ապատեղեկատվությունը չի համապատասխանում երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության ոգուն։ Ռուսական կողմն ընդգծել է, որ դա տեխնիկական սխալ է եղել և համապատասխան քայլեր կձեռնարկվեն այն վերացնելու համար։ Ինչպես նաև, ապագայում նման հարցերին ուշադիր կվերաբերվեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում