Ադրբեջանցիները ծաղրում են մեր զինվորներին. նոր տեսանյութ

Ադրբեջանցիները ծաղրում են մեր զինվորներին. նոր տեսանյութ

Տիպիկ օրինակ, թե ադրբեջանցի զինվորները ինչպիսի սադրանքների են դիմում՝ փորձելով բախում հրահրել մեր տղերքի ու իրանց միջև: Միանգամից ասեմ՝ տեսանյութը 3 օրվա հնություն ունի:

Բայց ես ուրիշ հարցեր ունեմ.

Ինչո՞ւ պետք է ադրբեջանցի զինվորը զինված էսքան մոտենա մեր տղերքին:

Ինչո՞ւ զինվորներից շատերը պատշաճ չեն կրում զինվորական համազգեստը՝ ցուցադրաբար պառկել են գետնին, առանց զրահաբաճկոնի են, սաղավարտի(каска), նույնիսկ ձեռքների տակ զենք չկա:

Ի՞նչ երաշխիք կա, որ օրինակ հենց էս նույն զինվորը այսքան մոտենալով չի կրակի մեր զինվորների վրա, իսկ հետո Ադրբեջանին ՊՆ-ն չի ասի. «դե հոգեկան շեղում ունեցող է, իրենց բացթղումն է» կամ չեն ասի. «հայերն են առաջինը կրակել»:

Ինչո՞ւ մինչև այսօր գոնե մինիմալ կահավորում արված չէ Հայաստանից օկուպացված սահմանին:

Հ.Գ. Հերիք չի մտել են Հայաստանի սուվերեն տարածք, մի հատ էլ նման վարքագծով սադրանքների են գնում:

Գառնիկ ԴԱՎԹՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում