Ադրբեջանն ու Թուրքիան Լաչինում զորավարժություններ են սկսել

Ադրբեջանն ու Թուրքիան Լաչինում զորավարժություններ են սկսել

Սեպտեմբերի 6-ին Լաչինում սկսվել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ մարտավարական զորավարժությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Aravot.am-ը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել ռազմական գործակցությունը ռազմական գործողություններ իրականացնելիս, զարգացնել հրամանատարների՝ որոշումներ կայացնելու և ստորաբաժանումները կառավարելու հմտությունները:

Հատուկ ուշադրություն է դարձվել բարդ ռելիեֆի պայմաններում ժամանակակից ռազմատեխնիկայի և այլ ռազմական միջոցների կիրառման հմտությունների բարելավմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հայտնում՝ որքան կտևեն զորավարժությունները, ոչ էլ՝ մասնակիցների թիվը և օգտագործվող ռազմատեխնիկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում