Քիմիական զենքի կիրառումը «քաղաքական ինքնասպանություն» կլիներ…

Սիրիայի իշխանություները ՄԱԿ-ի փորձագետների աշխատանքի առաջին օրը, արտոնելով թունավոր գազերի կիրառումը, «քաղաքական ինքնասպանություն» գործած կլինեին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին Դամասկոսում «Ֆրանսպրես» գործակալությանը հայտարարել Է Սիրիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչը:

«Մի ամբողջ խումբ մասնագետներ ընդգծում են, որ բնավ Սիրիայի շահերից չի բխում քիմիական զենքի կիրառումը ներկա պայմաններում, երբ երկրի տարածքում Է գտնվում ՄԱԿ-ի փորձագետների հանձնախումբը»,-պարզաբանել Է ներկայացուցիչը: «Մեր դեմ մեղադրանքներ առաջադրելով՝ ընդդիմությունը փորձում Է խոչընդոտել փորձագետների աշխատանքին, խառնել խաղաքարտերը», ճշտել Է նա:

«Սիրիական բանակը շարունակում Է առաջ շարժվել՝ ձգտելով վերջ դնել ահաբեկչությանը երկրում, եւ մենք բնավ կարիք չունենք դիմել քիմիական զենքի կիրառման: Իր ստով ընդդիմությունը փորձում Է նվազեցնել կառավարական զորքերի հաջողությունները»,-ընդգծել Է Սիրիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում