Կոմունիկացիաների վերաբացման հարցում մենք վճռական ենք. Նիկոլ Փաշինյան

Կոմունիկացիաների վերաբացման հարցում մենք վճռական ենք. Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարության հնգամյա ծրագրից և ընդգծեց, որ այդ ծրագրի համաձայն՝ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։

Նա տեղեկացրեց, որ վարչապետ վերանշանակվելուց հետո արդեն հասցրել է լինել Իրանում և այսօր էլ մեկնում է Վրաստան։

«Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը ՌԴ–ի և Իրանի հետ, այս խնդիրը լուծելու համար ՀՀ, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Այստեղ մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Մենք տրամադրված ենք վերականգնել խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,–ասաց նա և կարևորեց Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելը, նաև նշեց, որ շարունակում են դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։ Նա կարևորեց նաև գերիների վերադարձը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում