Նիկոլ Փաշինյանի առաջարկը Թուրքիայի իշխանություններին

Նիկոլ Փաշինյանի առաջարկը Թուրքիայի իշխանություններին

«Հայաստանի հետ հարաբերությունների հարցի հետ կապված Թուրքիայի նախագահի հրապարակային հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան–Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն»։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս նշել է. «Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ։ Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանը, արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակայնորեն պատրաստակամություն է ցուցաբերել ՌԴ–ն, իսկ Ֆրանսիան, ԱՄՆ–ն, ԵՄ–ն նույնպես հետաքրքրված են այս գործընթացով։

«Հարգելի գործընկերներ, կրկին հարկ եմ համարում ընդգծել, որ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար»,–ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում